ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Քաոս

Քաոս
25.03.2024 | 12:41

Ես չգիտեմ՝ ովքեր և ինչ մոտիվով էին փորձում ներխուժել ոստիկանության Նոր Նորքի բաժին: Դա թերևս նույնիսկ էական չէ կամ ավելի շուտ երկրորդական է՝ ավելի գլոբալ մի գործընթացի համատեքստում:

Իսկ այդ գործընթացը տանում է պետության բովանդակային ոչնչացման:

Մի կողմից, Հայաստանի շուրջ արտաքին մարտահրավերներն ահագնանում են ու գործող իշխանություններն անզոր են չեզոքացնել դրանք, մյուս կողմից՝ երկրի ներսում նկատվում են ամենաթողության և քաոսի ակնհայտ նշաններ:

Հնարավորությունների պատուհանը շատ փոքր է:

Եթե մի քանի ամսվա ընթացքում մեզ չհաջողվի քաղաքական լուծումներ գտնել, դրսից մեր պետականությունը լափելու է թշնամին, ներսից՝ քաոսն ու պետական ինստիտուտների չգոյությունը:

Հապաղելու իրավունք չունենք:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1157

Մեկնաբանություններ